Նախապատմությունը և ՄԶՄ-ը հզորությունների ստեղծումը

Հայաստանի Հանրապետությունը "Կլիմայի փոփոխության մասին" ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան□ (ՄԱԿ ԿՓՇԿ) ստորագրել է 1992թ. հունիսի 13-ին և այն վավերացրել է 1993թ. մայիսի 14-ին այն որպես Հավելված I չպատկանող երկիր:

1996թ. մեկնարկել է ԳԵՖ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող "Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում" ծրագիրը, որի նպատակն էր աջակցել Հայաստանին հզորույունների ստեղծման և Առաջին ազգային հաղորդակցության պատրաստման գործընթացում: Ծրագրի հիմնական նպատակն էր ստեղծել կարողություններ Կոնվենցիայի ներքո երկրի պարտավորությունները կատարելու համար և մշտապես հետամուտ լինել կոնվենցիայի նպատակների իրագործմանը: Հիշատակված ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի առաջին հաղորդակցությունը , որը ներկայացվեց 1998թ. Բուոյնես Արեսում ՄԱԿ ԿՓՇԿ Կողմերի չորրորդ կոնֆերանսի ընթացքում:

Առաջին ազգային զեկույցն իր մեջ ներառել է ջերմոցային գազերի կադաստրը 1990թ. համար, ջերմոցային գազերի արտանետումների կանխատեսումը մինչև 2010թ., կլիմայի փոփոխության կանխատեսումները Հայաստանի համար և այդ փոփոխությունների հնարավոր ազդեցությունները երկրի էկոնոմիկայի, ջրային ռեսուրսների, էկոհամակարգերի և բնակչության առողջության վրա: Զեկույցը նաև ներառել է նյութեր, որոնք վերաբերում են տեղեկատվության տրամադրմանը և Հայաստանում սիստեմակտիկ դիտարկումներին, ինչպես նաև այս խնդիրների հետ առնչվող մի շարք նյութեր:

1997թ. ստեղծվեց Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնը իր ինտերնետային կայքով (www.nature-ic.am), որի նպատակն էր կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ընթացիկ և ապագա բնապահպանական նախագծերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև տեղեկատվական և իրազեկությունը բարձրացնող նյութերի մշակումը և տարածումը:

Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանը ՄԱԶԾ/ԳԵՖ-ից ստացավ լրացուցիչ ֆինանսավորում առաջնային բնագավառներում տեխնոլոգիական կարիքների գնահատման համար : Պատրաստված հաշվետվությունը պարունակում էր տեղեկատվություն ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման և հարմարվողականության տեխնոլոգիաների առումով ազգային կարիքների ինքնագնահատման արդյունքների մասին, ինչպես նաև դասակարգում է այդ տեխնոլոգիաները ըստ փորձագետների և շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված գնահատման համապատասխան չափանիշների: Հիմնական տեխնոլոգիաների ընտրությունից հետո, մշակվել է յուրաքանչյուր ընտրված տեխնոլոգիանի համապատասխանող նախագծային առաջարկների փաթեթ:

2002թ. ԳԷՖ-ը աջակցեց նաև ջերմոցային գազերի գույքագրման (կադաստրի) համար անհրաժեշտ ազգային հզորությունների ստեղծմանն ուղղված տարածաշրջանային ծրագրի իրականացմանը: Այս ծրագիրն իրականացվեց Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ 12 երկրներում, ներառյալ Հայաստանը: Ամրապնդելով կադաստրների պատրաստման համակարգային կարողությունները և ստեղծելով ուսուցանված և հմուտ թիմ, ծրագիրը նպաստել է անորոշությունները նվազեցնելու և կդաստրների որակը բարելավելու երկրների կարողությանը:

2002թ. դեկտեմբերի 26-ին Հայաստանի Ազգային Ժողովը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը, ինչի շնորհիվ Հայաստանը դառնալով Արձանագրությունը վավերացրած 108-րդ երկրիը: Այսպիսով, բավարարվում է Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմում երկրի մասնակցության կարևոր նախապայմաններից մեկը:

2003-2004թթ. ընթացքում իրականացվել է ՄԱԶԾ/ԳԷՖ "Հայաստանի ազգային հզորություններ կարիքների գնահատում գլոբալ բնապահպանական կառավարման համար" ծրագիրը, որի նպատակն էր որոշել առաջնային կարիքները և գործողությունների ծրագրերը Հայաստանի այն կարողությունները զարգացնելու համար, որոնք ուղղված են համընդհանուր բնապահպանական կառավարման ներքո երկրի պարտավորությունների կատարմանը: Ծրագիրն իրականացվում էր մի շարք կոնվենցիաների համար ընդհանուր հարցերի շուրջ և նպատակաուղղված էր այդ հարցերին համատեղ կերպով անդրադառնալու համար անհրաժեշտ կարողությունների գնահատմանը, ներառյալ գոյություն ունեցող համակարգային մեխանիզմների ամրապնդման և ցանցերի զարգացման հետ կապված կարիքները: Ծրագրի արդյունքներից մեկը եղավ 2004-2008թթ. համար Հայաստանի ազգային հզորությունների գնահատման գործողությունների ծրագրի մշակումը և հաստատումը ՀՀ կառավարության կողմից:

2004թ. մեկնարկեց ԵՄ "Տեխնիկական աջակցություն Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային` կլիմայի գլոբալ փոփոխության իրենց պարտավորությունների կատարման համար" տարածաշրջանային ծրագիրը: Այս ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել մասնակից երկրներին ՄԱԿ ԿՓՇԿ-ում և Կիոտոյի արձանագրությունում մանսակցության համար ինստիտուցիոնալ հզորությունների և տեխնիկական հզորությունների ստեղծման գործընթացում:

Տարածաշրջանային ծրագրի նպատակներն էին. (i) մասնակից երկրում ստեղծել ներուժ Մաքուր զարգացման մեխանիզմով նախագծերի մշակման և իրականացման համար, ինչպես նաև աջակցել երկրի կայուն զարգամանն աջակցող ՄԶՄ նախագծերի իրականացման և ՄԶՄ հնարավոր նախագծերի ցանկի մշակման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքի ստեղծմանը, (ii) բարձրացնել հիմնական որոշում ընդունողների, երկրի գործարարների և հասարակության իրազեկման աստիճանը ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի և Կիոտոյի արձանագրության վերաներյալ, ինչպես նաև ՄԶՄ-ի և ՋԳ արտանետումների կրճատման բնագավառում զարգացման հնարավորությունների մասին, (iii) ստեղծել տեղական ներուժ ՋԳ արտանետումների կանխատեսման, մոդելավորման և սեկտորիալ արտանետումների նվազեցման պոտենցիալ գնահատման համար, (iv) աջակցել ծրագրին մասնակից երկրներին կլիմայի փոփոխության հիմնախնդրի շրջանակներում ազգային ռազմավարության մշակման գործընթացին:

Ծրագրի իրականացման ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները. (i) Կիոտոյի արձանագրության և ՄԶՄ-ի վերաբերյալ իրազեկության բարձրացման մի շարք տեղական և միջազգային սեմինարների կազմակերպում համապատասխան նախարարությունների, ծրագրի գործընկերների, մասնավոր ընկերությունների և ՈԿԿ-ների ներկայացուցիչների համար, (ii) ՄԶՄ պոտենցիալ նախագծերի ցուցակի կազմում և արդիականացում, (iii) ՄԶՄ ձեռնարկի մշակում Հայաստանի համար, (iv) ծրագրի ինտերնետային կայքի (www.cdm.nature-ic.am) ստեղծում և տնօրինում, որը ծառայում է որպես ծրագրին և ՄԶՄ-ին առնչվող նյութերի տարածման միջոց, (v) ՄԶՄ նախագծերի ներկայացման և հաստատման ընթացակարգի առաջին նախագծի մշակում, (vi) բաշխիչ ցանցին միացած վերականգնվող էներգետիկ փոքր նախագծերի համար բազային գծի ուսումնասիրություն: Բացի հիշատակվածից, ծրագրի հայաստանյան գրասենյակը աջակցություն է ցուցաբերել ՀՀ բնապահպանության նախարարությանը ՄԶՄ նախագծային առաջարկների և փաստաթղթերի գնահատման և ՄԶՄ-ի հետ առնչվող այլ վարչարարական գործառույթների իրականացման գործընթացում, նպաստելվ ԼԱՄ-ի արդյունավետ աշխատանքին:

ԼԱՄ-ին աջակցության ցուցաբերումը շարունակվեց 2007թ. մեկնարկված ՄԱԶԾ/ԳԵՖ "ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ծրագրի շրջանակներում: Մասնավորապես, ծրագիրը աջակցում է ՀՀ բնապահպանության նախարարությանը ՄԶՄ ԼԱՄ-ի գործառույթների կատարմանը, ինչը ներառում է տեխնիկական և փորձագիտական աջակցություն ԼԱՄ-ին, բանակցություններ նախագծերի մասնակիցների և պոտենցիալ ներդրողների հետ, իրազեկության բարձրաման և հասարակական լսումների կազմակերպում, հաստատման նպատակով ԼԱՄ-ին ներկայացված նախագծերի գնահատում, ՄԶՄ զարգացումների վերաբերյալ ուսումնասիրությունների և հաշվետվությունների մշակում, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը նպաստող նախագծերի բացահայտում և մշակում, ինչպես նաև ենթաօրենսդրական փաստաթղթերի մշակում: 

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: