Հայաստանի ՋԳ արտանետումների գործակիցը 2010թ. համար

2010թ. CO2 արտանետման գործակիցը Հայաստանի Հանրապետության էլեկտրական համակարգի համար

Picture (original)Հաշվի առնելով Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) ներքո ջերմոցային գազերի արտանետումների գործակցի գնահատման և կիրառման գործընթացի միջազգային ճանաչված կարևորությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, հանդիսանալով Հայաստանում ՄԶՄ Լիազորված ազգային մարմինը (ԼԱՄ), իրականացնում է ՀՀ էլեկտրական էներգահամակարգի համար CO2 արտանետման գործակցի հաշվարկը և հրապարակումը: Նման գործընթաց իրականացվում է արդեն 20 երկրներում, որտեղ տեղական ԼԱՄ-երը պարբերաբար հրատարակում են CO2 արտանետման գործակցի հաշվարկների արդյունքները, որոնք կիրառելի են այդ երկրներում ՄԶՄ նախագծերի իրականացման համար:

Հաշվի առնելով նախկին փորձը (CO2 արտանետման գործակցի առաջին հաշվարկն իրականացվել է 2009թ.) ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակին 2010թ. համար նման հաշվարկ իրականացնելու գործընթացում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Այդ նախաձեռնության նպատակն է Հայաստանում տվյալների հավաքագրման և երկրում ջերմոցային գազերի արտանետումների գործակցի հաշվարկման (ԱԳ) հետ կապված ծախսերը կրճատելու միջոցով  ՄԶՄ նախագծերի մշակման ընթացքում օժանդակել և առավել դյուրին դարձնել ՄԶՄ ներքո վերականգնվող էներգետիկայի նախագծերի մշակումը:

Հաշվարկի համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստացվել է համապատասխան կազմակերպություններից, այն է` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, “Հաշվարկային կենտրոն” ՓԲԸ-ից և “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ից:

Ջերմոցային գազերի արտանետման գործակցի հաշվարկը 2010թ. համար իրականացվել է ըստ ՄԶՄ Գործադիր մարմնի կողմից հաստատված  "Էլեկտրական համակարգի ջերմոցային գազերի արտանետումների գործակցի հաշվարկման մեթոդաբանական գործիք" (տարբերակ 02.2.0) փաստաթղթի պահանջների:

Հաշվարկները կատարվել են MO Excel ծրագրի միջոցով ստեղծված հաշվարկային մոդելի միջոցով, որը թույլ է տալիս պարբերաբար արդիականացնել հաշվարկները, փոփոխելով ելակետային տվյալները:

Հաշվարկների արդյունքները ներկայացված են "2010թ. ջերմոցային գազերի արտանետումների հաշվարկ ՀՀ էլեկտրական համակարգերի համար" փաստաթղթում և կարող են կիրառվել ՄԶՄ նախագծային այնպիսի գործունեության մշակման համար, որտեղ նախագծային գործունեության արդյունքում իրականացվում է կամ էլեկտրաէներգիայի մատակարարում ցանցին (Հայաստանի համակցված էներգամատակարարման ցանց), կամ նախագծային գործունեությունը հանգեցնում է ցանցի կողմից տրամադրվելիք էներգախնայողության (օրինակ` պահանջարկի կողմից էներգախնայողության նախագծեր):

ՄԶՄ ներկայիս ընթացակարգերի համաձայն, բազային գծի գնահատման արդյունքները պետք է պարտադիր վավերացվեն Լիազորված գործառնական մարմնի (ՄԶՄ նախագծային փաստաթղթերի անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության) կողմից: Այսինքն, ԼԱՄ-ի կողմից առաջարկվող բազային գծի կիրառումը նախագծի մասնակիցներին կօգնի նվազեցնել բազային գծի մշակման հետ կապված ծախսերը. Դա, սակայն, ՄԶՄ նախագծի մասնակիցներին չի ազատում բազային գծի (որպես ՄԶՄ նախագծային փաստաթղթի հիմնական բաղադրիչի) հաշվարկի արդյունքների վավերացման պարտականությունից:

Հետևաբար, ՄԶՄ նախագծային գործունեության համար սույն բազային գծի հաշվարկման կիրառումը պետք է լինի ՄԶՄ Գործադիր մարմնի կողմից հաստատված համապատասխան կանոնների և ընթացակարգերի, ինչպես նաև Հայաստանում ՄԶՄ ԼԱՄ կողմից հաստատված ազգային ընթացակարգերի համաձայն:    

Սույն փաստաթղթում ներկայացված ջերմոցային գազերի արտանետումների գործակիցը, որն  առաջարկվում է ԼԱՄ-ի կողմից ՄԶՄ նախագծային գործունեության մշակման համար: Այնուամենայնիվ, նախագիծ մշակողների համար այն պարտադիր չէ:  

Ենթադրվում է, որ Հայաստանում ՄԶՄ ԼԱՄ-ը կստեղծի հետագա տարիների համար արտանետումների գործակցի հաշվարկման  փորձի շարունակման,  ինչպես նաև պաշտոնական աղբյուրներից էներգահամակարգի վերաբերյալ նոր տվյալների հիման վրա  տեղեկատվության լրամշակման համապատասխան ընթացակարգ:  

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: