Արգիճի փոքր ՀԷԿ-ի ՄԶՄ-ը նախագիծ

Սույն էջում բերված է  տեղեկատվություն ՄԶՄ Գործադիր խորհրդի կողմից գրանցված նախագծերի վերաբերյալ:


Նախագծի անվանումը Արգիչի փոքր հիդրոէլեկտրակայանի ՄԶՄ նախագիծ
Նախագծի համարը  1459 
Նախագծի տեղակայումը  Վերին Գետաշեն գյուղ, Գեղարքունիքի մարզ, ՀՀ
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից.
"Հիդրո կորպորացիա" ՓԲԸ
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-I.D. (տարբերակ N12). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին 
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 13.331 տ CO2 համարժեք:
Գումարային. 133.310 տ CO2 10 տարի տևողությամբ կրեդիտավորման ժամանակաշրջանի ընթացքում:
Կապիտալ ծախսեր 4,6 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը

Էներգոկոր ՍՊԸ


ԱՍԿ-երը
ստացող կողմը
 

Համաձայն նախագծի մասնակցի կողմից ներկայացված տեղեկատվության առաջարկվող ՄԶՄ նախագծի իրականացման արդյունքում ստացվող ՋԳ արտանետումների կրճատումները նախատեսվում է վաճառել ՎԶԵԲ-ի Ածխածնային կրեդիտների բազմակողմանի հիմնադրամնին, ինչի նպատակով մոտակյում կստորագրվի Արտանետումների կրճատման միավորների ձեռքբերման համապատասխան համաձայնագիր:


Նախագծի նպատակը 

Նախագծի նպատակն է հիդրոէլեկտրակայանի միջոցով բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ջանքերի խթանումը:


Նախագծի նկարագրությունը
 

Առաջարկվող նախագծային գործունեությունը ներառում է Հայաստանում Արգիճի գետի վրա վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող և բաշխիչ ցանցին մատակարարելու համար նախատեսված` 8.5 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության նախագծի գործարկումն ու շահագործումը: Արգիճի փոքր հիդրոէլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիան կվաճառվի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին:

 Արգիճի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա, որը Սևանա լիճ թափվող ամենամեծ գետն է:   

Նախագծային գործունեության գլխավոր նպատակն է հիդրոէլեկտրակայանի միջոցով բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ջանքերի խթանումը:

Արգիճի փոքր հիդրոէլեկտրակայանում կօգտագործվի Արգիճի գետի ջրային պոտենցիալը: Այդ հատվածի երկարությունը 9 կմ է,   իսկ էջքը` 287 մ:

Արգիճի փոքր հիդրոէլեկտրակայանում կտեղադրվեն Պելտոն տիպի 4 հորիզոնական տուրբիններ` 8.5 ՄՎտ անվանական դրվածքային հզորությամբ: Էլեկտրաէներգիան կմատակարարվի բաշխիչ ցանց Լիճք ենթակայանի միջոցով, որը գտնվում է գլխամասային կառույցից 7 կմ հեռավորության վրա:

Արգիճի հիդրոէլեկտրակայանի հիդրոէներգետիկ ցուցանիշներն են`

  • հաշվարկային ճնշումը` 223,0 մ.
  • հաշվարկային ելքը` 4,8 մ3/վրկ.
  • դրվածքային հզորությունը` 8,56 ՄՎտ.
  • էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը` 30,5 մլն. կՎտ/ժ:

Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների բազմազանեցում.
  • ներմուծվող էներգակիրներից, մասնավորապես բնական գազից կախվածության նվազեցում.
  • տեղական բնակչության համար, այդ թվում մասնագիտացված և ոչ մասնագիտացված կադրերի համար, զբաղվածության ապահովում և այլն:

Նախագծի կարգավիճակը

Նախագիծը վավերացվել է KPMG Sustainability B.V. ընկերության կողմից և գրանցվել է ՄԶՄ գործադիր խորհրդի կողմից 2008թ. փետրվարի 24-ին: Նախագծի սեփականատերը ստորագրել է վարկային պայմանագիր ՎԶԵԲ-ի հետ: Ներկայումս սեփականատերը ակնկալում է ստանալ ներդրումային միջոցների վեռջին մասը` շինարարական աշխատանքները մեկնարկելու նպատակով:

Նախագծի ժամանակացույցը

Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2009թ:

Հիմնական տվյալներ 
Հասարակական լսումներ Նախագծի վերաբերյալ հանրային լսումներն անց են կացվել 2006թ. ապրիլի 25-ին:
Նախագծային փաստաթուղթ  Ներկայացվել է ԼԱՄ-ի հաստատմանը
2006թ. հոկտեմբերի 24-ին:
Հաստատվել է Հայաստանի ՄԶՄ  ԼԱՄ-ի կողմից
2006թ. նոյեմբերի 23-ին:
Վավերացվել է KPMG Sustainability B.V. ընկերության կողմից 2008թ. հունվարի 24-ին:
Գրանցում Ներկայացվել է ՄԶՄ ԳԽ-ին գրանցման համար
2007թ. նոյեմբերի 30-ին:

Նախագիծը գրանցվել է ՄԶՄ ԳԽ-ի կողմից
2008թ. փետրվարի 24-ին:
Այլ փաստաթղթեր  Նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ավարտին է հասցվել
2006թ. հուլիսի 7-ին

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: