Անտառկառավարման ոլորտում կլիմայի փոփոխության ներքո հարմարվողականության միջոցառումները ներկայացվեցին  ԿՏԲԿ VII տարեկան միջազգային համաժողովին, Թբիլիսի, Վրաստան (10-11/11/11)

Հարավ - կովկասյան երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, գիտական​​, քաղաքացիական հասարակության, պետական կառավարման և գործարար ոլորտների ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, հրավիրվել էին  մասնակցելու Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (ԿՏԲԿ) կազմակերպած «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը - մարտահրավեր և հնարավորություններ Կովկասի համար» խորագրով VII տարեկան միջազգային համաժողովին, որը տեղի ունեցավ 2011թ. նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում:  Կլիմայի փոփոխության միտումների, հետևանքների, ռազմավարությունների և համապատասխան միջոցառումների մասին գիտելիքների և փորձի փոխանակման միջոցով մասնակիցները բացահայտում էին տարածաշրջանի ընդհանուր խնդիրները` դրանց ավելի արդյունավետ արձագանքելու համար:

Անտառների վերարտադրության և վերականգման հարմարվողականության միջոցների, այնպես ինչպես հրդեհների կառավարման, և վնասատուների մոնիտորինգի և հսկման աշխատանքները մեկնարկել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում, որը ներկայացրեց Էսսի Ուլանդերը` ծրագրում ներգրավված ՄԱԿ-ի կամավորը:  Ծրագրի շրջանակներում ձեռք բերված փորձը, որը վերաբերում էր անտառային հրդեհների հիմնական պատճառ հանդիսացող գյուղատնտեսական թափոնների այրումն արգելող իրավական նախաձեռնությանը բոլոր երեք հարավկովկասյան երկրների մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականցվող ծրագրերի  վերաբերյալ զեկուցումները (GIZ և WWF) ընդգծեցին հարմարվողականության անտառային և լանդշաֆտային կառավարման մի քանի տարբերակներ:

Ծրագրի ազգային փորձագետ Ժաննա Գալյանը նույնպես ներկայացրել է զեկուցում կլիմայի փոփոխության ազդեցությունը տուրիզմի սեկտորի վրա թեմայով: Ծրագիրը նաև ֆինանսավորել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության “Հայպետհիդրոմետ” ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Դիանա Հովհաննիսյանի մասնակցությունը կոնֆերանսին:

Համաժողովի զեկուցումները և հոդվածները հասանելի են ԿՏԲԿ ինտերնետային էջում:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: